Բաժիններ՝

ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ Այդ մասին նշված է ԵՄ-ում Բելգիայի նախագահության սոցիալական ցանցում։

«Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են հանգել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը»,- նշված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը ԵՄ երկրները կայացրել են նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին։ Հունգարիան ձեռնպահ էր մնացել դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց. քվեարկության ժամանակ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը լքել էր նիստի դահլիճը։

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը մարտի 12-ին Ստրասբուրգում հայտարարել էր, որ ԵՀ-ն ավարտել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցային շրջանակի նախագծի վերաբերյալ առաջարկների նախապատրաստությունը, որը կներկայացվի ԵՄ խորհրդի քննարկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս