Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան

«Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, ու դրանից հետո այն կլինի ավելի մասշտաբային։

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ,  քննարկվում է երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնելու հարցը։

«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և իր մնացած մի քանի հոգու վրա է։ Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։ Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,- ասաց սրբազանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իր տեսակը հարմարվող չէ, ու շարժումն անպայման հասնելու է իր նպատակակետին, իր ծրագրի ամփոփմանը։

Տեսանյութեր

Լրահոս