Բաժիններ՝

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա. մասնակցել են նաև կոմբինատի աշխատակիցները

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։

Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930