Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

Ադրբեջանը և Ղազախստանն ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ փաստաթուղթն ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ադրբեջան ժամանած Ռուսլան Ժակսիլիկովի բանակցությունների արդյունքներով:

Ժակսիլիկովն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է դիտարկելու «Բիռլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսին Ակտաուում։ Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորակազմերը։

«Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով», – Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս