Բաժիններ՝

Սպիտակ շոկոլադով կաթնաշոռային տորթ

Բաղադրիչները`

  • 500 գ կաթնաշոռ
  • 1 բաժակ բալի մրգահյութ
  • 200 գ թխվածքաբլիթ
  • 100 գ սպիտակ շոկոլադ
  • 100 գ կարագ
  • 50 գ կտրտած նուշ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 250 գ թթվասեր
  • 1թ.գ. վանիլային շաքարավազ
  • 4 հատ ձու
  • 2 թ.գ. ժելատին

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթը փշուրների վերածեք, խառնեք փափկեցրած կարագի ու նուշի հետ:

Տապակի վրա կալկա տեղադրեք, կալկայի վրա հավասար շետով քսեք ստացված խառնուրդը:

Շոկոլադը մասնատեք, գոլորշու վրա հալեցրեք, խառնեք տրորած կաթնաշոռի, շաքարավազի, թթվասերի, վանիլային շաքարավազի ու ձվերի հետ:

Խառնուրդը լցրեք թխվածքաբլիթային հիմքի վրա, տորթը 1 ժամով տեղադրեք 175 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հետո ջեռոցի դուռը բացեք, տորթն առանց տապակից հանելու թողեք 1 ժամ հովանա:

Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք փքվի, ավելորդ հեղուկը թափեք, ժելատինը բացեք գոլորշու վրա: Պատրաստի ժելատինը խառնեք բալի մրգահյութի հետ, ապա լցրեք հովացած տորթի վրա և 5-12 ժամով տեղադրեք սառնարանում:

Մատուցելուց առաջ տորթը զգուշությամբ հանեք տապակի միջից, կալկան հեռացրեք, տորթը տեղադրեք սկուտեղի վրա ու կտրտեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930