Բաժիններ՝

Բայդենը ժամանել է Ֆրանսիա՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահին կընդունի նաև պետական այցի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ֆրանսիայում գտնվելու հինգ օրերի ընթացքում Բայդենը նաև ելույթով հանդես կգա և պետական այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում կանցկացնի այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Երկու նախագահներն, ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբիի, կքննարկեն, այդ թվում, ռուսական շուրջ 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման եղանակները։

Բայդենը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու ռուսական զորքերը հետ մղելու ջանքերը։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահը կմեկնի Իտալիա, որտեղ կմասնակցի Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս