Բաժիններ՝

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

Մեքսիկայի Գեռերոյի նահանգի Կոյուկա դե Բենիտես քաղաքում նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքի ժամանակ գնդակահարել և սպանել են քաղաքապետի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բառիենտոսին՝ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից։ Այս մասին հաղորդում է El Universal պարբերականը։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը բասկետբոլի հրապարակում քայլելիս է եղել իր կողմնակիցների շարքի առջևով, երբ անհայտ անձը թիկունքից մոտեցել է նրան, հանել ատրճանակը և մի քանի կրակոց արձակել նրա ծոծրակին։

Պարբերականը, վկայակոչելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, նշում է, որ հնչել է առնվազն 15 կրակոց։

Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031