
Սյունիքում ահաբեկչության և պատերազմի դեպքում կգործի ազդարարման նոր համակարգ

Սյունիքի մարզում պատերազմի, ահաբեկչության և այլ անվտանգային խնդիրների պարագայում շչակների գործածման պահանջը Կառավարության համար դարձել է առաջնային։
Այդ նպատակով մարզում նոր ազդարարման համակարգ ներդնելու նպատակով Կառավարությունը մարզին է հատկացրել 39 միլիոն դրամ։
Տարածաշրջանային անվտանգային խնդիրների (բնակլիմայական, տեխնածին ու մարդածին աղետներ, պատերազմներ, համաճարակներ ու ահաբեկչություններ) դեպքում, որպեսզի մարզում ներքին անկայուն իրավիճակի չառաջանա, ինչի պարագայում պետությունը պետք է ներդնի լրացուցիչ ուժեր, այդ 39 264 հազար դրամով ձեռք են բերվել 27 հատ Ս40E մակնիշի շչակ և 93 հատ շչակի կառավարման համակարգ, ինչպես նաև մոնտաժման համար անհրաժեշտ պարագաներ:
Դրանք կտեղադրվեն մարզի 6 համայնքի բնակավայրերում։
Նշենք, որ 39 միլիոն 264 հազար դրամը Սյունիքի մարզպետի աշխատակազմին է հատկացվել «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրին պետական աջակցություն» ծրագրի համար նախատեսված գումարից։