Ամեն ինչ կարգին է, եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ուղղաթիռից՝ պարզաբանելով՝ ինչն է եղել արտակարգ վայրէջքի պատճառը։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս», – գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Փաշինյանը, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորվում էր Տաշիր։

Տեսանյութեր

Լրահոս