
Օլիվիե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականից

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Օլիվիե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի ելույթները հավաքականի կազմում:
«Վստահաբար, կարոտելու եմ հավաքականը: Սակայն ժամանակն է եկել տեղը զիջելու երիտասարդներին»,-ասել է Ժիրուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ազգային թիմի և իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում: Ժիրուն, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իր հայտարարության մեջ շեշտել է, որ վերջին երկու հանդիպումներն է անցկացնում «Միլան»-ի կազմում:
37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես»-ում: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար: