
Կիրանցն էլ հանձնեց, հաջորդը քո՛ տունն է
«Մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»,-ասում էր Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 22-ին։
Այս միտքը հնչեցնելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արցախից դուրս եկավ վերջին հայը ու մնաց անապաստան։
Հիմա նույնն անում է Տավուշի գյուղերի հետ, ծաղրում է, թե կիրանցիները թշնամուն չտեսնելու համար թող ծառ տնկեն։
Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված՝ նա հերթով հայաթափում է հայկական հայրենիքի բնակավայրերը։
Հիմա թիրախում Տավուշն է, շուտով կլինեն Գեղարքունիքը, Արարատը, Վայոց ձորը, Սյունիքը, ի վերջո՝ Երևանը։
Այս դավադիր ընթացքը պետք է կասեցնել և հնարավորինս՝ շուտ։ Այս օրերին դրա հարթակը հայտնի է՝ Սրբազան շարժումը։
Մանրամասները՝ տեսանյութում