Բաժիններ՝

Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները մայիսի 21-ի ժամը 2.55-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա:

26-ամյա ուղևորը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս