Բաժիններ՝

Ոչ սթափ վիճակում և «Մակարով» ատրճանակով զինված տղամարդը կրակոց է արձակել

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր գյուղում մի քաղաքացի ատրճանակով զինված կրակոցներ է արձակում։

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, որ դեռ պարզ չէր՝ որտեղ է հնչել կրակոցը և ով է հեղինակը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին: Ոստիկանները ճշտել են կրակողի գտնվելու վայրը ու նրան կարողացել են վնասազերծել, ում ձեռքին եղել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, այնուհետև նրան ու հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս