«Բաքուն նոր գեոտնտեսական պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ». Վահե Դավթյան
«Բաքուն նոր գեոտնտեսական պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ:
Այս օրերին արդեն մի քանի ադրբեջանցի փորձագետներ ու ենթակառուցվածքային ոլորտի պատասխանատուներ խոսել են այս լոգիստիկայի հեռնկարների մասին:
Նպատակը հստակ է՝ «վաճառել» տնտեսական հեգեմոն հանդիսացող Չինաստանին մի երթուղի, որը կարող է ինտեգրվել «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին:
Հաշվարկը բավականին պրագմատիկ է՝ հաշվի առնելով Եվրոպա-Չինաստան երկխոսության ինտենսիվացումը, եվրոպական առանձին երկրներում Պեկինի հետ գեոտնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության գիտակցումը:
Նույն տրամաբանությամբ էլ 2023 թ.-ին Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ «Զանգեզուրյան միջանցքը՛» կարող է լիովին տեղավորվել Չինաստանի տնտեսական, լոգիստիկ շահերի մեջ: Հատկանշական է, որ այս խոսույթը հատկապես զարգացում ստացավ այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումն իրականացվելու է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի հետ:
Ինչ խոսք, Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը, հաշվարկել գլաբալ խաղացողների շահերը (այլապես դժվար է բացատրել այս օրերին հեռավոր Նոր Կալեդոնիայում ընթացող հակաֆրանսիական ցույցերում Բաքվի դերակատարումը):
«Պետք է ատամերը սեղմած սովորել թշնամուց» (Ստալին):
Սա է միակ ուղին»: