Հայ-ադրբեջանական գործընթացի քննարկումը` Ալիևի օգնականի և ԱՄՆ-ի միջև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը։

X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն`

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի առաջին տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Յուրի Քիմի ու պետքարտուղարի՝ ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Գիլքրիստի հետ։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության միջավայրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031