Բաժիններ՝

Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Քենիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 291-ի, 75 մարդ անհետ կորած է համարվում, ևս 188-ը տուժել է։ Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մվաուրան։

Շարունակվող հեղեղումները հանգեցրել են ավելի քան 55 հազար ընտանիքների տեղահանման՝ դժվարին կացության մեջ դնելով մոտավորապես 278 հազար մարդու: Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 82 հազար տնային տնտեսություն՝ մոտ 412 հազար բնակչությամբ։

Մվաուրան նաև հավելել է, որ Նայրոբիից ոչ հեռու գտնվող Կիմենդեի շրջանը հայտարարվել է վտանգավոր գոտի և շրջափակվել սողանքից հետո: Այդ շրջանում փրկարարական գործողություններ է իրականացնում միջգերատեսչական խումբը, որի մեջ են մտնում Քենիայի պաշտպանության ուժերը, Ազգային ոստիկանական ծառայությունը և Կարմիր Խաչը:

Կառավարությունը 187 ճամբար է ստեղծել 25 շրջաններում, որտեղ ավելի քան 3 հազար մարդ է բնակվում:

Քենիայի Օդերևութաբանական դեպարտամենտը նախազգուշացրել է երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսային մասերում հորդառատ անձրևների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս