![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում յուրաքանչյուր 10 ոստիկանից 3-ը գտնվում է ծանր բարոյահոգեբանական վիճակում. հարցում
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/Turkia-1.jpg)
Ոստիկանների արհմիությունը սոցհարցում է անցկացրել թուրք ոստիկանների բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցհարցամանը մասնակցել է ընդհանուր առմամբ ոստիկանական համակարգի 15.375 ներկայացուցիչ:
Նշվում է, որ յուրաքանչյուր 10 հարցվածներից 3-ը մտածել են ինքնասպանություն գործելու մասին, ինչի գլխավոր պատճառը զանգվածային հոգեբանական ճնշումն է (mobbing):
Հատկանշական է նաև այն, որ «Արդյո՞ք գոհ եք ոստիկանության աշխատակից լինելուց» հարցին միայն 3.9 տոկոսն է տվել դրական պատասխան: Նրանց 23 տոկոսը պատասխանել է «ընդհանրապես գոհ չեմ», 50.3 տոկոսը՝ «գոհ չեմ» և միայն 7.1-ը «շատ գոհ եմ»:
Ոստիկանների 15.7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: