Բաժիններ՝

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, այսպես կոչված, առնետի հեպատիտով մարդկանց վարակման տասնյակ դեպքեր։ Այդ մասին հաղորդել է El País պարբերականը։

Ըստ հրապարակման՝ խոսքը Rocahepevirus ratti վիրուսով պայմանավորված վարակի մասին է։ Հիվանդությունը մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում 2018 թվականին: Հայտնի է, որ առնետների շուրջ մեկ երրորդ մասը, որոնք վխտում են իսպանական քաղաքներում, այս հարուցիչի կրողներն են, սակայն հստակ պատկերացում չկա այն մասին, թե ինչպես է այն փոխանցվում մարդուն։ Հիվանդացության իրական աստիճանը նույնպես անհայտ է, թեև ենթադրվում է, որ Իսպանիայում տարեկան գրանցվում է ավելի քան 100 դեպք:

Ավելի վաղ գիտնականներին հատկացվել էր 30 000 եվրոյի չափով դրամաշնորհ այս հիվանդության տարածվածության առաջին հետազոտության համար, որին կմասնակցեն տարբեր երկրներ, այդ թվում՝ Իսպանիան։

Վիրուսն առնետների մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում 2010 թվականին։ Սկզբում ենթադրվում էր, որ այն մարդուն չի փոխանցվում, սակայն 2018 թվականին Հոնկոնգից հետազոտողները վիրուսի առաջին դեպքը հայտնաբերեցին հիվանդի մոտ, որը լյարդի փոխպատվաստում էր տարել:

Այդուհանդերձ, մինչև այժմ այս հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս