««Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջոսւմ գրում է․ ««Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։
Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:
Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:
Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։
Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ»:
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։
Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:
Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:
Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։
Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ:
Posted by Arman Tatoyan on Monday, May 13, 2024