Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Լիտվայում սկսվել է մայիսի 12-ին նշանակված նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը։ Միաժամանակ քաղաքացիները վաղաժամկետ քվեարկում են երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման հանրաքվեում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Վաղաժամկետ քվեարկում են նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող հաջորդ կիրակի գալ քվեախցիկների մոտ։ Քվեարկության այս փուլն անցկացվում երեք օրվա ընթացքում:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Փորձագետների կարծիքով և սոցհարցումների տվյալներով՝ նախագահական ընտրարշավի ֆավորիտներն են երկրորդ ժամկետի հավակնող գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն և անկախ թեկնածու փաստաբան Իգնաս Վեգելեն։
Լիտվայի Հանրապետության ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար գոյություն ունեն 40 տարեկան տարիքային շեմի, ինչպես նաև ծագումով լիտվացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջներ: