Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
Առնվազն 20 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել մայիսի 3-ի առավոտյան Պակիստանի հյուսիսային Գիլգիթ Բալթիստանի շրջանում միջքաղաքային ավտոբուսի՝ լեռնային կիրճն ընկնելու հետևանքով։
Պակիստանյան Geo News պարբերականը հաղորդում է, որ 38 ուղևորներ տանող ավտոբուսը Կարակորամի խճուղով մեկնում էր Ռավալպինդիից Գիլգիթ։ Ոստիկանության նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի պատճառով մեքենան ընկել է խոր կիրճը։
Վիրավորները, որոնցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են, տեղափոխվել են հիվանդանոց։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: