Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է
Արցախցի երիտասարդները մայիսի 10-12-ը կհավաքվեն մեկ հարկի տակ։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումը 18-ից 30 տարեկան խոստումնալից երիտասարդների համար նոր հնարավորությունների ճանապարհ է։
Հայտերի ընդունումն ավարտվել է ապրիլի 25-ին։ Կազմկոմիտեն այս փուլում ստացված հայտերից ընտրում է, թե ինչ կազմով է անցնելու ֆորումը։
Արցախցի երիտասարդները Գագիկ Ծառուկյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպմանն էին նման համաժողովի անցկացման ցանկություն հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում․