
Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել է.
«Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասով ըստ էության դիմադրություն չկա, ավելին՝ վերջերս «Վրաստանում (Թբիլիսիում) այդ թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել մի հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը»։
Բնականաբար, մենք սրա մասին տեղյակ չենք։ Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն։
Տավուշի դիրքերի ու գյուղերի հանձնումը հեշտացնում ու արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը։
Պետք է հիմա դիմադրել, որ վաղը չխոսենք Սյունիքի գրավման մասին»։
Տեսանյութը՝ այստեղ.