«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Էրդողանը հայտարարում է, թե ռեգիոնում նոր կարգ է ձեւավորվում, ու ապրիլի 24-ի շեմին շանտաժում է Փաշինյանին՝ ասելով, թե պետք է հրաժարվել «անհիմն հիշողություններից», քանի դեռ պատուհանը բաց է։

Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը` «անհիմն»։

Սա ըստ էության առաջին կիրառումն է այն 1,5 միլիոն ցանկի թեմայի, որ նրան «նվիրվեց» առայժմ Անդրանիկ Քոչարյանի շուրթերով, որից դուրս եկած «միտքն» էլ շատ հավանել էր Սփյուռքի հարցերի հանձնակատար Սինանյանը։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930