
«Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում՝ տարածաշրջանային անվտանգության առումով». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերին ՌԴ դերակատարմանը․
«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են, և մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում՝ տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով, և մեր երկրների միջև փոխգործակցությունից շատ բան է կախված», – ասել է Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք նպատակաուղղված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերի կարգավորմանը փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով»,- հայտարարել է Ալիևը: