«Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից

Հովհաննես Իշխանյանը, ով գտնվում է Կիրանցում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս պահին Հայաստանի տարբեր մասերից փակել են Կիրանցի կամրջի ճանապարհը, կան նաև արցախցիներ:

Անհրաժեշտ է լինել էստեղ նախ իմանալու համար, որ՝

1. Նիկոլը ինչ լուր ստեղից բերում ա Երևան, սուտ ա

2. Քանի որ Հայաստանի էս տարածքները հանձնում են առանց ձեր կարծիքը լսելու

3. Քանի որ տեղացիները ձեր օգնության կարիքն ունեն

4. Քանի որ դավաճանները ամեն սադրանք կարող են անել էստեղ, իսկ ձեր ներկայությունը կնվազեցնի հավանականությունը

– Իսկ եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել, բայց ոչ թե մարդկանց տրամադրել, որ էստեղ չգան ու իրանց հարցը ստեղից չբարձրաձայնեն ու չկանգնեն իրանց հայրենակիցների կողքին, ոնց որ ժամանակին մեզ էին ասում՝ գնացեք սահմանում հարցը լուծեք:

Թե չէ բոլորը գիտեն՝

Արցախը՝ Սնուփ Դոգով կհանձնեն

Տավուշը՝ Համասյանով

Ու եթե Տավուշի գյուղերը չմնացին, շատ էլ լավ տեղյակ ենք, որ Սյունիքն էլ են նույն օրը գցելու, եթե Համահայկական շարժ չլինի:

Նկարում 85-ամյա Կիրանցի կին է, ասում է՝ թուրքին հող տալու չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930