![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Բ.-ն կալանավորվեց
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/kalanq.jpg)
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տարել 28-ամյա Արմեն Բ.-ին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: