
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 19։32-ին տեղեկություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Հ․Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից մեկի նկուղը։
Նշվում է, որ փրկարարներն Ա․ Ն․-ին (ծնված 1963 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: