Բժիշկը բացատրել է՝ ինչ անել ականջի ցավի դեպքում
Եթե ականջի ցավ ունեք, չպետք է ականջի կաթիլներ օգտագործեք, քանի որ դա կարող է դժվարացնել բժշկի ստուգումը: Այս մասին Tula News Service-ին հայտնել է մանկական բժիշկ Տատյանա Ֆելդբուշը։
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ դա ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
Վտանգավոր է նաև ականջները տաքացնելը՝ վարակվելու դեպքում դա կարող է հանգեցնել թարախային պրոցեսի տարածմանը, այդ թվում՝ ուղեղի։ Մի՛ թրջեք ականջները և մի՛ ծածկեք դրանք բամբակով, քանի որ մանրէները կարող են վարակել ականջը: Նաև օդափոխության բացակայությունը բարենպաստ է սնկային ֆլորայի և այլ պաթոգենների զարգացման համար:
«Եթե ցավ է առաջանում, դուք կարող եք համակարգային ցավազրկող դեղամիջոց ընդունել և 24 ժամվա ընթացքում դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Ֆելդբուշը: