Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ և ԻՀՊԿ-ին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով, թեւավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի դեմ պետք է կիրառվեն ցավոտ պատժամիջոցներ։

«Իրանը պետք է վճարի իր ագրեսիայի գինը, և այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որն իրականացրել է այս լայնածավալ ահաբեկչությունն Իսրայելի վրա, որպես ահաբեկչական կազմակերպության անհապաղ ճանաչումը»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930