Քանի Նիկոլը իշխանության է, հայ ժողովուրդը շարունակելու է կորցնել զավակներ, տարածքներ, հայրենիք և արժանապատվություն. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Արմեն Սարոյանը Աթենքից նրան հարցրել է.

«Սփյուռքից հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, շատ ենք անհանգստանում հա՛մ Ձեզ համար, հա՛մ երկրի: Ի՞նչ է սրա վերջը լինելու»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Չեմ դադարի շնորհակալությունս հայտնել տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնում ինձ և ընկերներիս, ովքեր ուժ և լիցք են տալիս՝ չհուսահատվելու և վաղվա օրվա հանդեպ հավատով և հույսով լցվելու համար։

Քանի Նիկոլն իշխանության է, այս դժոխքին վերջ չի լինելու, և հայ ժողովուրդը շարունակելու է կորցնել զավակներ, տարածքներ, հայրենիք և արժանապատվություն։ Մի՞թե մենք 5000 տարի մեր պատմության քառուղիներով եկել-հասել ենք 21-րդ դար, որ դառնանք աշխարհի ամենաանթասիբ, ամենաաննամուս ժողովուրդը։ Աշխարհի ցանկացած վայրում փաշինյանական ցնդաբանությունների հինգ տոկոսի համար  իշխանափոխություն կլիներ արդեն։ Աշխարհում չկա գեթ մեկ այլ պետություն, որի ղեկավարը փորձեր ջնջել սեփական ժողովրդի պատմությունը և աշխարհագրությունը։ Նիկոլի թեզերը ոչ միայն անբարոյական են, այլև հակագիտական։ Չկա ապագա՝ առանց անցյալի, չկա իրականություն՝ առանց պատմության, չկա պետություն՝ առանց հայրենիքի։

Նիկոլը հերթով գալու է բոլորիս հետևից, այդ թվում՝ իր թիմակիցների, այնքան ժամանակ, մինչև մենք չգնանք իր ետևից և չդնենք իր արյունոտ կառավարման վերջակետը։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կրկին խնդրում եմ և հորդորում՝ իրենց տեղական իշխանություններին շարունակաբար անհանգստացնել Հայաստանի մասին իրական փաստերով և հայ ժողովրդի իրական շահերով։ Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանները պիտի դիսկոմֆորտ զգան՝ առերեսվելով իրական Հայաստանի, և ոչ թե՝ նիկոլական երևակայության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս