Բաժիններ՝

Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտի կաթված է ստացել

Խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ Յուրի Կուկլաչովի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնիի խոսքերը՝ վերջինիս տելեգրամյան ալիքից:

«Յուրի Կուկլաչովի վիճակը ծանր է, բայց կայուն։ Վիրահատությունը կատարվել է գիշերը և տևել է ավելի քան երեք ժամ։ Սրտի կաթված»,- գրել է նա։

Հաղորդվում է, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կատուների թատրոնի հիմնադիր և ղեկավար Կուկլաչովի ինքնազգացողությունը վատացել է «Վեգաս Սիթի Հոլ»-ի բեմում իր էստրադային-կրկեսային ելույթի ժամանակ: Արտիստի որդին ՝ Դմիտրի Կուկլաչովը, ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ բժիշկները հորն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

 

Ապրիլի 12-ին Յուրի Կուկլաչովը դարձել է 75 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս