![](/banners/BeFunky-design.jpg)
Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի փակ են
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1134533.jpg)
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր: