Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը, համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», – ասված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականություններից։

Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 9-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930