Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն ընթացիկ տարվա հուլիսին կանցկացնեն «Birlestic-2024» համատեղ օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ զորավարժությունները տեղի կունենան Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։

«Կիրականացվեն զինված հակամարտությունների գոտու սահմանման ուղղությամբ վարժական-մարտական ​​խնդիրների կատարման գործողություններ», – պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության՝ Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով, որտեղ քննարկվել են զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս