Բաժիններ՝

Անտառում քաղաքացին ընկել է բլրից, նրա կյանքը փրկել չի հաջողվել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս