Ո՞վ է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը նոր դեկանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհուրդն Իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրել Հարություն Խաչիկյանին։ Նա մինչ այդ եղել է դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։
Կրթություն
1990 – 1994 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1983 – 1990 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գիտական ատենախոսության թեմա
թեկնածուական – «Առաջին անգամ ազատազրկման դատապարտվածների պատժի կրումը», ի.գ.թ., 1994թ., Մոսկվային պետական իրավաբանական ակադեմիա
դոկտորական – «Ազատազրկումը և դրա կատարման արդիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետու¬թյունում» ի.գ.դ., ԺԲ.00.05, 2008թ.
Գիտական հետազոտությունների շրջանակ
Քրեական պատիժների դատապարտվածների պատժի կատարման և կրման հիմնախնդիրները, ՀՀ քրեակատարողական օրենսդրության ձևավորման և զարգացման միտումները, դատապարտյալների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը
Կարդացվող դասընթացներ
Քրեակատարողական իրավունք, Կրիմինապենոլոգիա
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1994 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
1994 – 2011 թթ. ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
2000 թ. դոցենտ
2012 թ-ից պրոֆեսոր, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2005 թ–ից մինչև օրս ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
1996 – 1997 թթ. ՀՀ քրեակատարողական օրոնդգրքի նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ
2015 թ-ից առ այսօր ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
Մասնակցությունը խմբագրակազմերին
«Պետություն և իրավունք» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
1997թ. – մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ
Պարգևներ/կոչումներ
2014 թ. ՀՀ Նախագահի շնորհակալագիր
Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն
Ծառայությունը զինված ուժերում
1984 – 1986 թթ. Ծառայություն Խորհրդային բանակում։