Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ»-ի հարևանությամբ կայանված «Daewoo»-ում

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Մհեր Բ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930