Հնարավոր է` ՀՌՀ նախագահը և ԿԸՀ պաշտոնյաները 600.000-860.000 դրամ աշխատավարձ ստանան

Հնարավոր է` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք 600.000-866.000 դրամ աշխատավարձ ստանան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ առաջարկվում է հավասարեցնել այդ անձանց հիմնական աշխատավարձերը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է, որ ԿԸՀ և ՀՌՀ նախագահների աշխատավարձերը կավելանան 14 գործակցով, իսկ ԿԸՀ և ՀՌՀ անդամներինը` 10 գործակցով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը շեշտեց, որ երկրում առկա իրավիճակից ելնելով` այդքան գումարը շատ է և նույնիսկ «ամոթ է հանրայնացնել»։

«Դրույքաչափի գործակիցները բազմապատկելով կստանանք, որ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866.880 դրամ, իսկ անդամինը` 602.000 դրամ։ Սա շատ է, թե քիչ, այլ հարց է, բայց մենք գործառույթն ենք գնահատում»,- պատասխանեց Քալաշյանը՝ ավելացնելով, թե բոլոր անկախ մարմիններում աշխատավարձերը պետք է հավասար լինեն։

Հանձնաժողովը 5 կողմ և 1 դեմ ձայներով հավանություն տվեց նախագծին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930