Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝  էլ, Լալվարն՝ էլ… դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչո՞ւ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։

Ինչո՞ւ։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացո՞ւմ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930