«Դուք վախեցած եք, դա երևում է, դա ակնհայտ է. դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մեն-մենակ…». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ:

Դուք մտքերի մեջ եք: Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մեն-մենակ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ: Դուք գիշերները դադարել եք լավ քնել:

Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:

Դուք վախեցած եք: Եվ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031