Բաժիններ՝

Ալեքսանդր Պետրակովի կարծիքով Չեխիայի հավաքականը լուրջ թիմ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի հավաքականին լուրջ մրցակից է համարում:

«Հրաշալի ճանաչում եմ Չեխիայի հավաքականին, նրանց հետ ավելի վաղ խաղացել եմ: Նրանք ուժային թիմ ունեն, որն ունի եվրոպական ընտրանու մակարդակ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն աթլետիկ կազմվածք ունեն: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն, որոնք ապագայում լավ թիմի մաս կլինեն»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Վերջինիս խոսքով` չեխերը չեն փոխում իրենց խաղաոճը տարիների ընթացքում:

«Իհարկե, կցանկանայինք, որ դրական արդյունքի հասնենք: Կոսովոյի հետ խաղից հետո վերականգնման փուլը նորմալ է ընթանում»,-առանձնացրել է նա:

Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031