
Բելառուսում արգելվել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի վաճառքը

Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։
Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից ու ոչնչացվի կամ հետ ուղարկվի։