![](/banners/BeFunky-design.jpg)
Ըստ Փաշինյանի՝ չկա մի թվականի քարտեզ, որը Հայաստանը կպատկերի ամբողջ սահմանագծով
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/Nikol-3.jpg)
Քարտեզների թեման շատ բարդ է, քանի որ մի թվականի քարտեզ գոյություն չունի, որ կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ սահմանազատմանը վերաբերող հարցին։
«Կա քարտեզի երկայնք, որով ՀՀ-ն և Ադրբեջանը սահմանների տարբեր կտորները համաձայնեցրել են տարբեր թվականներին։ Չկա մի թավականի քարտեզ, որն ամբողջական կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը դե յուրե նշանակություն ունեցող»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` Ալմա Աթայի հռչակագիրը Խորհրդային Միության իրավական նշանակություն ունեցող ամենավերջին «քարտեզն» է։
«Ճշտենք` ի՞նչ է նշանակում քարտեզ։ Դա մի թուղթ է, որը դահլիճում ներկա գտնվողների առնվազն մի մասն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ` ինչ է այնտեղ պատկերված։ Օրինակ` 1975 թվականին կարող է 300 տարբեր քարտեզ գոյություն ունենալ։ Մեր չհասկացվածությունը դրանից է գալիս»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ այն քարտեզը, որը նա պարբերաբար ցույց է տալիս մանրակերտի վրա, դա շատ մոտավոր, ուրվագիծը պատկերող քարտեզ է։