Կաթիլային ոռոգման տարածվածությունը չի ավելացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 182. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի մայիսի 8-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»:
Այս խոստումից անցել է 5 ու կես տարի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց, թե »Հայաստանում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»:
Թերթը պարզեց, որ Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։
Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար եւ չի տարածվում»: