
Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։
Մարտի 14-ի Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ: