Բաժիններ՝

Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել իր հրապարակած լուսանկարի առաջացրած «շփոթության» համար

Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել «շփոթության» համար, որ առաջացրել է նրա կողմից խմբագրված լուսանկարի հրապարակումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Արքայադուստր Քեթրինը մայրերի տոնին հրապարակել էր իր և իր երեք երեխաների լուսանկարը, որը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն ավելի ուշ 5 լրատվական գործակալություններ, մասնավորապես՝ PA-ը, Getty Images-ը, AFP-ն, Associated Press-ը և Reuters-ը հեռացրել էին լուսանկարն իրենց հրապարակումներից՝ պատճառաբանելով, որ այն խմբագրված է։ Associated Press-ը նշել էր «արքայադուստր Շառլոտի ձախ ձեռքի անհամապատասխանությունը»։

«Ինչպես շատ սիրողական մակարդակի լուսանկարիչներ, ես երբեմն սիրում եմ փորձարկումներ անել խմբագրման հետ, – Քենսինգթոնյան պալատի սոցիալական ցանցերում գրել է Ուելսի արքայադուստր Քեթրինը։ – Ցանկանում եմ ներողություն խնդրել ցանկացած շփոթության համար, որ առաջացրել է երեկ տարածված իմ ընտանեկան լուսանկարը։ Հուսով եմ, որ տոնը նշողները լավ Մայրերի օր են անցկացրել»։

Արքայադուստր Քեթրինն առաջին անգամ էր պաշտոնական լուսանկար հրապարակում երկու ամիս առաջ որովայնի շրջանում վիրահատության ենթարկվելուց ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս