«Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը նույն կերպ արագ հանձնվելու են 4 գյուղերը. Պարզ կազմակերպած, պայմանավորված օպերացիա». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1.Դու նախ ճանաչում ես թշնամու տարածքային ամբողջականությունը, հատուկ շեշտելով որ դա ներառում է նաև 8 գյուղերը:

2.Հետո թշնամին ակտիվացնում է հռետորաբանությունը, սպառնալով պատերազմով:

3.Հետո քո թիմակիցները բոլոր տեղերում խոսում են անխուսափելի պատերազմի մասին, հանրության մոտ առաջացնելով անկումային տրամադրություններ:

4.Հետո անում ես խմբակցության փակ նիստ և արտահոսք ապահովում, որ 4 գյուղը պետք է տալ, որ պատերազմ չլինի:

5.Հետո թշնամին Նախիջևանում Սիսիանի կողմից ցուցադրական զորավարժություն է կազմակերպում ու նույն օրը պաշտոնապես պահանջում 4 գյուղերը:

Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը նույն կերպ արագ հանձնվելու են 4 գյուղերը:

Պարզ կազմակերպած, պայմանավորված օպերացիա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031