
«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին գործող չեմպիոնի «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը:
Մադրիդում «Ռեալ»-ն ընդունեց «Լայպցիգ»-ին: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Բայց քանի որ «արքայական ակումբը» առաջին խաղում հաղթանակ էր տոնել, հենց մադրիդյան ակումբն էլ շարունակում է պայքարը ՉԼ-ում:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն, հյուրընկալելով «Կոպենհագեն»-ին, պարտության մատնեց հյուրերին 3:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 6:2 հաշվով հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» ՉԼ քառորդ եզրափակիչում են: