Բաժիններ՝

«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական մշակույթին

«Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրվագում, որը ցուցադրվել է «Disney Channel»-ով, հայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են «Վարդավառ»-ը:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։

«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում ​​է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:

Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների և լեգենդների երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդևին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։

Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում, խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:

Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս